«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Տոտալ պետական տեռոր հայ եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ

Տոտալ պետական տեռոր հայ եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ
31.01.2026 | 20:05

Այսօր Հայաստանում տեղի ուենցողը, բացի հոգևոր պատերազմ, այլ բնորոշում չունի։ Տոտալ պետական տեռոր հայ եկեղեցու և բարձրաստիճան ողջ հոգևորականության նկատմամբ։ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ իր ասած՝ «հնարավոր բոլոր մեթոդներով եկեղեցում ստեղծված իրավիճակը լուծելու ենք» արտահայտությունը կյանքի է կոչվում իրավական մամլիչի օգնությամբ։

Իշխանություն կոչվածի ճղճիմ սինլքորությունը չափ ու սահման չունի։ Ողջ օրվա ընթացքում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան նվիրապետներին հասցրեցին քննչական, որ ինչ-որ մի աբսուրդի թատրոն հիշեցնող գործընթացի մասնակցեն։

Ամբողջովին հակասահմանադրական և ապօրինի այս «կաշմառը» խոսում է այն մասին, որ Փաշինյանն ամբողջովին հասկանում է՝ Վեհը շարունակում է մնալ իր բարձրության վրա, և ինչ աստիճանի փոքրոգի քայլերի էլ գնա, միևնույն է՝ Մայր Աթոռը շարունակելու է մնալ աներեր՝ ինչպես Արարատ սարը։

Սրբազանների այն միտքը, որ այս ճնշումներն իրենց կարող են տանել դրախտ, խոսում է այն մասին, թե ինչ աստիճանի հավատ ու հոգևոր պատրաստվածություն, նվիրում կա այս բարձրաստիճան հոգևորականների մեջ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բագրատ, Միքայել, Մկրտիչ, Արշակ Սրբազանների հետ, դա մաքուր քրիստոնեական փառավորվածություն է, քանի որ, ինչպես ասվում է Սուրբ Գրքում՝ երանի նրանց, ովքեր հալածանքի կենթարկվեն։

Հ․Գ․ Լավ, էս ամեն ինչը, որ մի օր վերջացավ, բա դուք պատարագի չե՞ք գնալու, պսակ, մկրտություն, թաղման կարգ չե՞ք անելու, ո՞նց եք էս մարդկանց աչքերի մեջ նայելու։ Ասեմ՝ ամոթից գետնինն եք մտնելու, քանի որ նրանք հայրաբար ներելու են ձեր սատանայական մեղքերն ու ձեզ ապաշխարություն են տալու։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ

_blank" class="zoomgraphics">.